Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Պատմություն կերտելու ճանապարհին են

Պատմություն կերտելու ճանապարհին են
19.02.2019 | 02:58

«Մանչեսթր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն կարծում է, որ ընթացիկ մրցաշրջանում «քաղաքացիները» կարող են հաղթել Անգլիայի ներքին առաջնությունում, երկրի ու լիգայի գավաթների խաղերում և Չեմպիոնների լիգայի խաղարկությունում: Ֆուտբոլիստն իրեն հստակ հաշիվ է տալիս, որ դեռևս ոչ մի թիմի չի հաջողվել քառակի հաջողություն գրանցել, բայց երազելը ոչ մեկին էլ արգելված չէ, առավել ևս՝ հակացուցված: Հարկ է նշել, որ Խոսեպ Գվարդիոլայի գալով թիմը որակապես է փոխվել, իր գործողություններում դարձել է ավելի նպատակասլաց, տղաների մեջ ակտիվորեն ներդրվում է հաղթողի հոգեբանություն: Համենայն դեպս, Ագուերոն այնքան էլ հեռու չէ այն ճշմարտությունից, որ թիմը կարող է պատմություն կերտել:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2635

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ